ՀայաստանՊատահար

Երևանում գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա, հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ երկու գանգ և ատամնաշար։

Դեպքի վայրում աշխատել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է պարզի՝ մնացորդները պատկանում են կնոջ, տղամարդու, թե՞ երեխայի։

Սեդա Մարտոյան