
Հայտնի է, թե ով է եղել Փարաքարում տեղի ունեցած սպանության ընթացքում վիրավորված անձը
Փարաքարի համայնքապետի տան մոտ տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Դեպքի առթիվ կան նոր մանրամասներ։ Երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանն է եղել։ Մամուլում շրջանառվում էր, որ նա ևս եղել է ոստիկանության աշխատող, սակայն Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է շրջանառվող լուրերը։
Գալստյանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննվում է սպանությունների, սպանության փորձի և ապօրինի զենքի շրջանառության հանգամանքները։
Ըստ տեղեկությունների՝ Աբրահամյանը և Գալստյանը սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ընկերներն էին և գտնվում էին նրա հետ, երբ կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝ կրակող անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով։