Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց
Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի 8-րդ մրցափուլում կանանց Հայաստանի հավաքականը առավելության հասավ Մոնղոլիայի նկատմամբ։
Մեր հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթանակի հասավ։ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց։
Այս հաղթանակից հետո կանանց Հայաստանի հավաքականը վաստակած 13 միավորով 5-րդ հորզիոնականում է։ Առաջատարը Հնդկաստանի ընտրանին է, որը վաստակել է 14 միավոր։