Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջեց Հունգարիային
Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 8-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականը զիջեց հունգարացիներին 1,5։2,5 հաշվով։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի գրանցեցին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց։
Այս մրցափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 12 միավորով 14-րդն է։ առաջատարը Հնդկաստանն է՝ վաստակած 16 միավորով։