ՀայաստանՏնտեսություն

Արտահանման ծավալները հունվարից հուլիս հատվածում նվազել են

Հայաստանի արտահանման ծավալները 2025 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կտրուկ նվազել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտահանումը կազմել է շուրջ 4 միլիարդ 430 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է գրեթե կեսով՝ մոտ 4 միլիարդ 400 միլիոն դոլարով կամ 49,6 տոկոսով։

Հիմնական անկումը գրանցվել է մի քանի շուկաներում․ առաջինը Ռուսաստանն է, որտեղ արտահանումը կազմել է 1 միլիարդ 590 միլիոն դոլար։ ԱՅն նախորդ տարվա համեմատ պակաս է մոտ 95 միլիոն դոլարով կամ 5,6 տոկոսով, բայց Ռուսաստանը շարունակում է մնալ մեր գլխավոր շուկան՝ ապահովելով արտահանման մոտ 36 տոկոս։ Երկրորդը ԱՄԷ-ն է, որտեղ ցուցանիշները կտրուկ նվազել են գրեթե 69 տոկոսով։ Արտահանումը կազմել է 1 միլիարդ 240 միլիոն դոլար։ Երրորդը Չինաստանն է, որտեղ արտահանումը կիսով չափ նվազել է՝ մոտ 362 միլիոն դոլար՝ կազմելով ընդամենը 362 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ որոշ երկրներ ապահովել են աճ․ օրինակ, Իրաքը, որտեղ արտահանումը գրեթե կրկնապատկվել է և կազմել շուրջ 203 միլիոն դոլար, Գերմանիան, որտեղ ցուցանիշները աճել են 79 տոկոսով և հասել մոտ 62 միլիոն դոլարի, Շվեյցարիան, որտեղ աճը 34 տոկոս է արտահանումը․ մոտ 91 միլիոն դոլարի դրական շարժ կա նաև Նիդերլանդների ու Բելառուսի շուկաներում։

Տարածաշրջանային կտրվածքով ԱՊՀ երկրներ արտահանումը փոքր-ինչ նվազել է 4,5 տոկոսով և կազմել մոտ 1 միլիարդ 740 միլիոն դոլար։ ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 5 տոկոսով՝ կազմելով մոտ 1 միլիարդ 710 միլիոն դոլար։ Փոխարենը դեպի Եվրամիություն արտահանման ծավալները աճել են 4,5 տոկոսով՝ կազմելով շուրջ 347 միլիոն դոլար

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ մի քանի հիմնական շուկաներից և հենց դրանցում անկումը բերեց ընդհանուր արտահանման կտրուկ նվազմանը։