ՀայաստանՍպորտ

«Նազիկ Ավդալյան» հիմնադրամը նախաձեռնում է մարզական և համայնքային զարգացման ծրագրեր

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ներկայացրել է իր ստեղծած «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և երիտասարդների մասնակցությունը հատկապես սահմանամերձ և գյուղական համայնքներում:

Առաջին խոշոր նախագիծը կիրականացվի Շիրակի մարզի Արթիկի խոշորացված համայնքի Փանիկ գյուղում, որտեղ կկառուցվի ժամանակակից մարզադպրոց՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Հիմնադրամը նաև ծրագրում է ոչ ֆորմալ կրթական դասընթացներ, մարզական մրցաշարեր և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններ՝ նպաստելով սպորտային հոգեբանության զարգացմանը:

Հիմնադրամի հայեցակարգի առանցքում ֆիզիկապես և հոգեպես առողջ հասարակության ձևավորումն է, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակի բարձրացման և հասարակական համերաշխության գործիք։ Նազիկ Ավդալյանն ընդգծել է, որ հիմնադրամը կաշխատի ոչ միայն մարզական ոլորտում, այլև համայնքային զարգացման ու կրթության ուղղությամբ, նպաստելով սոցիալական ներառման և համայնքային ակտիվության բարձրացմանը:

Հիմնադրամը նախատեսում է նաև կազմակերպել ոչ ֆորմալ կրթական դասընթացներ, մարզական մրցաշարեր և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն մարզիկների համար, ինչն անհրաժեշտ է սպորտային հոգեբանության զարգացման համար: