ՀայաստանՔաղաքականություն

Արագածատնի մարզում հոգևորականներ են ձերբակալվել

Հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել ու ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի ևս 5 հոգևորական՝ Տեր Փառենը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զորաբյանը։

Զոհրաբյանը հավելել է, որ ձերբակալվել են նաև քաղաքացիական անձինք։ Իրավապահները դեռևս չեն հայտնել ձերբակալության հիմքերը, սակայն փաստաբանները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել տեր Արամի սեպտեմբերի 16-ի հայտարարության հետ, ըստ որի՝ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։

Փաստաբանը տեղեկացրել է, որ հոգևորականների բերման ենթարկելուց առաջ խուզարկվել են նրանց բնակարանները։ Սակայն Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը ներկայում հայտնի չէ։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հանոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։