ՀայաստանՊատահար

Խոշոր հրդեհ Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Տեղում աշխատում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահներ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբեր։