Ջրամատակարարումը գյուղական համայնքներում շարունակում է խնդիր մնալ
Հայաստանի գյուղական համայնքներում շարունակում է խնդիր մնալ 24-ժամյա խմելու ջրի ապահովումը, և կան համայնքներ, որտեղ իրականացվում է միայն կանոնակարգված ջրամատակարարում՝ օրական 4, 6 կամ 8 ժամով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներին։
Նախարարը նշել է, որ բնակչության մոտ 60%-ն է ստանում անխափան ջրամատակարարում, հիմնականում «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման գոտում, սակայն գյուղական համայնքներում ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների սպասարկումն իրականացվում է ինքնուրույն, և ամենուր էլ դեռևս չկա հստակ գրաֆիկով ջրամատակարարում։
Խուդաթյանը ընդգծել է, որ պետությունը առաջնահերթություն է տալիս ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը. համայնքների կողմից ներկայացված ծրագրերը համաֆինանսավորվում են բարձր տոկոսներով, սակայն որոշ համայնքներում խնդիրները դեռ լուծված չեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում 5 ջրամբար կկառուցվի։ Այս հայտարարությունների կողքին վարչապետ Փաշինյանը նշել էր, որ ջուրը կարող է թանկանալ։
