Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց Երևան ժամանելուն պես
Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվեց։ Վերջինիս դիմավորելու համար օդանավակայանում էին նրա հարազատներն ու աջակիցները։ Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատավորը վերացրել էր նախկինում կիրառված խափանման միջոցը՝ գրավը՝ այն փոխարինելով կալանքով։
2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում տեղի էր ունեցել միջադեպ, որին, ըստ դատարանի, մասնակցել էին Դավիթ Համբարձումյանն ու իր եղբայրը։ Համբարձումյանն իր հանդեպ հետապնդումը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, քանի որ 7,5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ գործը կարճվել է, իսկ իր դեմ գործողությունները սկսվել են այն պահից, երբ ընդունել է «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը՝ առաջադրել իրեն վարչապետի պաշտոնում
