Հանրայինի եթեր ընդիմադիրները չեն գնում. Ինչու՞
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչները հաճախ մերժում են մասնակցել հաղորդումներին, այնուհետև մեղադրում են Հանրայինին կողմնակալության մեջ։
«Ասում եք՝ եթեր չենք տալիս, բայց մենք մի քանի տարի շարունակ հրավիրել ենք տարբեր ներկայացուցիչների, որոնք ասել են՝ կգանք և չեն եկել։ Մենք պատրաստ ենք տրամադրել ամբողջական 20-25 րոպե, բայց մասնակցություն չկա»,– ասել է նա։
ՀԸՀ տնօրենը նաև անդրադարձել է ընդդիմության քննադատությանը, թե իրենց մեկնաբանությունները հանրային եթերում սխալ են ներկայացվում։ «Շատ դեպքերում մենք ձեր խոսքերը խմբագրել ենք, որպեսզի հարգանք պահպանվի եթերում։ Ինչ վերաբերում է Պետրոս Ղազարյանի ելույթներին, նա քաղաքական մեկնաբան է և իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը։ Եթե գտնում եք՝ էթիկայի խախտում կա, կարող եք դիմել համապատասխան մարմին»,– նշել է Մովսիսյանը։
Քննարկման ընթացքում հնչել է նաև եկեղեցական ծեսերի թեման։ Սիասակ Գաբրիելյանը ի պատասխան տիկին Գալստյանի հարցին հայտարարել է․ «Ասում եք՝ պատարագը կեղծ է։ Մարդիկ հավաքվել են, աղոթում են։ Ինչպե՞ս կարող է դա կեղծ լինել»։
Դրան ի պատասխան՝ Տիկին Գալստյանը նշել է, որ պատարագը ծիսակարգ է, որը պետք է կատարվի սահմանված կանոններով։ Նաև նշել է , որ հանրային հեռարձակողը վեհափառի անունը ամբողջական չի հնչեցրել։
Իսկ նախագահող Գաբրիելյանը հավելել է, որ պաշտոնական ելույթներում դուք կարող եք ասել ՝ վարչապետ Փաշինյան ՝ «Հանրության կողմից ընտրված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան»-ի փոխարեն ։
