ՀայաստանՍնունդ

«Աշտարակ Միլկ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում գործող «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ։ Կասեցումը վերաբերում է կաթի մթերման և պաղեցման գործընթացներին։

Հատակներն ու պատերի մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, իսկ առաստաղի որոշ հատվածներում նկատվել են վնասվածքներ, որոնք կարող են նպաստել կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը, մասնիկների թափվելուն և խոնավության կուտակմանը։ Արտադրական շինությունների դռները հարթ չեն և պատրաստված չեն չներծծող նյութերից։

Կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի և քարշակ սարքերի մակերեսների վրա հայտնաբերվել են կոռոզիայի հետքեր, ինչը ևս վտանգ է ստեղծում սննդամթերքի անվտանգության համար։

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար, որպեսզի արտադրամասը կարողանա շարունակել գործունեությունը միայն բոլոր անվտանգության պահանջների պահպանմամբ։