ԱրցախՀայաստանՍոցիալական

ՀՀ-ում պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը․ օրենքը ազդում է նաև Արցախից տեղահանվածների վրա

Հայաստանում պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը, որոնք կկիրառվեն նաև Արցախից բռնի տեղահանված անձանց վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ Արցախում աշխատած ժամանակահատվածը հաստատելու գործընթացը հեշտացվել է, հատկապես փաստաթղթերի կազմման առումով։

Անդրադառնալով զինվորական կենսաթոշակներին՝ Գալստյանը նշել է, որ դրանք այլևս չեն նշանակվելու ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի հիման վրա։

ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված զինծառայության ստաժը, ըստ Գալստյանի, կգործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ։ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 21 916 տեղահանված անձ, որոնցից 14 064-ն արդեն ստացել է քաղաքացիություն։