Գեղակերտի դպրոցի տնօրենը ձերբակալվել է բարեգործության արգելքը խախտելու գործով
Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեից հայտնեցին, որ իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։
Քննչական մարմինը ձերբակալվածի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վաղարշապատի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ անցկացվել էր բարեգործական միջոցառում, որի ընթացքում բնակիչներին բաժանվել էին տարբեր արժեքավոր նվերներ։ Նվեր փոխանցողների թվում էր նաև ՔՊ ավագանու թեկնածու։
