ՀայաստանՊատահար

Երևանը նորից կաթվածահար է. Երթևեկությունը գնահատվում է 10-ից 9

Երևանում կրկին գրանցվել են ուժեղ խցանումներ՝ մեքենաների գերծանրաբեռնվածությամբ հատկապես Կենտրոն վարչական շրջանում։ Ըստ «Յանդեքս» ծառայության տվյալների՝ ժամը 18:50-ի դրությամբ մայրաքաղաքի խցանումների ցուցիչը գնահատվել է 10-ից 9 բալ։

Իրավիճակի հետևանքով, մի շարք փողոցներում հերթապահություն են իրականացնում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ երթևեկությունը կարգավորելու նպատակով։ Նմանատիպ ծանրաբեռնվածություն էր ստեղծվել նաև օրեր առաջ։

Այս խնդրի շուրջ հանդես էր եկել նաև վարչապետը՝ առաջարկելով հիմնել Ճգնաժամային կենտրոն, որի նպատակը պետք է լիներ երթևեկության կանոնավորումը և խցանումներից խուսափելը։ Այսօրինակ իրավիճակների կրկնությունը ցույց է տալիս, որ մայրաքաղաքի երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ են համակարգային և արագ լուծումներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով