ՀայաստանՏնտեսություն

45 հազար դրամ պետական տուրք է նախատեսվում սահմանել մետաղական ամրանների ներմուծման համար

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 12-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել մետաղական ամրանների ներմուծման պետական տուրքը՝ տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար։ Օրենքի նախագիծը հեղինակել են ՔՊ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նարեկ Ղահրամանյանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել 45 հազար դրամ պետական տուրք մեկ տոննա մետաղական ամրանների համար՝ փոխարենը նախկին 55 հազար դրամի: Զեկուցողները նշել են, որ Իրանում ամրանների արտադրության գազի, էլեկտրաէներգիայի և աշխատավարձի ծախսերը Հայաստանի արտադրության համեմատ կազմում են 33 հազար դրամ 1 տոննայի համար:

Նախագծի մեկ այլ պատճառաբանություն է, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ներմուծման համար մաքսատուրքը այժմ 0 տոկոս է, ինչը թույլ է տալիս ներմուծողներին վաճառքի գինը նվազեցնել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված տարբերակին,Պարզ ասած՝ օրենքը կհաստատվի հրապարակումից 10 օր հետո և կգործի այն բոլոր նոր լիցենզիաների համար։