ԻրավականՀայաստան

Հայաստանում բռնություն գործադրողը էլեկտրոնային պարտադիր հսկողության տակ կանցնի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը վերաբերող օրենքում փոփոխությունների ծրագիրը։

Սահմանվել է, որ բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց ինչպես անհետաձգելի միջամտության, այնպես էլ պաշտպանական որոշումների կատարման փուլերում։ Նախորդ փոփոխությունների փաթեթով նախատեսվել ին էլեկտրոնային հսկողության գործիքների կիրառման հնարավորությունները, սակայն պարտականությունը չէր սահմանվել:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝ պետությունը կստանա լրացուցիչ գործիք՝ վերահսկելու, որ բռնություն գործադրած անձը չխախտի սահմանափակումները։ Էլեկտրոնային սարքը կօգնի արդյունավետ կերպով վերահսկել նրա տեղաշարժը և կանխել հնարավոր նոր դեպքերը։

Օրենքը նաև նախատեսում է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ անձը հրաժարվում է կամ խուսափում է հսկողության սարք կրել։

Փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2026 թվականի մարտի 1-ից։

Մարինա Գրիգորյան