Cloudflare-ի տեխնիկական խափանումների պատճառով հայկական կայքերի մի մասը չի աշխատում
Cloudflare ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունում տեխնիկական խնդիրներ են արձանագրվել, ինչի հետևանքով այս պահին բազմաթիվ կայքեր, այդ թվում՝ հայկական, չեն աշխատում։ Խափանումը գլոբալ է և ազդում է տարբեր երկրների օգտատերերի վրա։
Ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է միջադեպից և հետաքննում է խնդիրը՝ նրա պատճառներն ու ազդեցությունը պարզելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն նոր տեղեկությունների առկայության դեպքում։
Cloudflare-ը ապահովում է կայքերի արագ, անվտանգ և անխափան աշխատանք, ինչպես նաև տրամադրում է պաշտպանություն կիբերհարձակումներից և աջակցում կայքերի գործունեությանը ծանրաբեռնվածության ժամանակ։
Կայքերի աշխատունակությունը վերականգնելու համար ընկերությունը գործել է արագ արձագանքման թիմերով, և սպասվում է, որ խափանումը շուտով կկարգավորվի։
