Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո ՀԷՑ-ը մարել է 20 մլն դոլարի վարկային պարտավորություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաշխման լիցենզիան դադարեցվելուց հետո ընկերությունը շարունակել է աշխատանքը ժամանակավոր կառավարչի ղեկավարությամբ՝ իրականացնելով ընթացիկ մոտեցումները և կատարելով ֆինանսական պարտավորությունները, այդ թվում՝ 20 մլն դոլարի վարկի վաղաժամկետ մարում։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 17-ի որոշմամբ դադարեցվել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան։ Օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների իրականացումը շարունակվող գործընթաց է, և մինչ դրա ավարտը ընկերությունը գործում է ժամանակավոր կառավարչի` Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման ներքո՝ պահելով բաշխման ոլորտին վերապահված բոլոր գործառույթները։
ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությամբ նշվում է, որ կառավարչի նշանակման հաջորդած ընթացքում, բացի ընթացիկ վճարումներից, իրականացվել է ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում։ Ընկերության գնահատմամբ՝ ֆինանսական վիճակը թույլ է տալիս ապահովել ինչպես գործող պայմանագրերի կատարումը, այնպես էլ համակարգի բնականոն աշխատանքը։
ՀԷՑ-ում ընդգծում են, որ դրամական հոսքերը ղեկավարվում են անընդհատության սկզբունքով՝ առանց խոչընդոտելու ծառայությունների մատուցումը։
