Մեքենան բախվել է գնացքին. վարորդը մահացել է
Սիս գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Վերջինիդ մարմիբը փրկարարները ավտոմեքենայից դուրս են գտել
Նոյեմբերի 21-ին, ժամը 06:14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ գյուղի վերջնամասում ավտոմեքենան բախվել է Գյումրի–Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։
Դեպքի վայր ժամանած ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պարզել են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել մեքենայից, սակայն շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և անվտանգության նկատառումներից ելնելով փակել գազի բալոնի փականը։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ։ Մոտ 3 շաբաթ առաջ` հոկտեմբերի 30-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում էին բեռնատար գնացքը և ավտոմեքենան բախվել: Մեկ մարդ մահացել էր։
