ՀայաստանՍոցիալական

Նոյեմբերի 23-ն է, բայց արդեն Ամանոր է

Այսօր հանրային տրանսպորտում մի կին պատմեց, թե իրենց ընտանիքը ինչպես է պատրաստվում Նոր Տարին նշել։ Տանը չեն անելու, գնալու են Ապարան։ Ասաց՝ «Ում կարողանում եմ՝ գլխի եմ գցում, որ տանը չնշեն, էդքան չտանջվեն»։

Սովորություն է դարձել․ արդեն քանի տարի տանը չեն անում։ Սկզբում նեղացել է երեխաներից, երբ մարդիկ տոպրակներով տուն էին գնում, իսկ ինքը ոչինչ, բայց հիմա՝ շնորհակալ է։

Չնայած տանը չի լինելու, բայց պատրաստություն է տեսնում: Այսօր նոյեմբերի 23-ն է. Կինը գնում է իր մեծ աղջկան վերցնի, հետո միասին մյուս աղջկա տուն գնան, որ «իշլի ու բլինչիկ» փաթաթեն` դնեն սառցարան՝ որ դեկտեմբերի վերջին չտանջվեն։

Դրսում աշուն է, բայց սառցարանում արդեն ձմեռ է, ցուրտ է և ուտելիքներով լի։

Մեր իրականությունն է․ ուտելիքը պակաս չլինի, կապ չունի, որ տանը չես լինելու։ Իսկ իրականությունը վաղուց ձևավորված է, մարդկանց գիտակցությունը փոխելը դժվար է. խանութներն արդեն ապահովում են ամանորյա տրամադրությունը․ հյութերի պիտակների վրա արդեն Ձմեռ Պապն է, քաղաքն էլ զարդարված է, ուրեմն ժամանա՞կն է գնալ առևտրի ։

Իրինա Ատանյան