ԱշխարհՔաղաքականություն

Թուրքիան փոձում է իր ազդեցությունը տարածել Կովկասից դուրս` Եվրոպայի տարածք

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության պայմանագիր ստորագրեն, Ուկրաինայում կարող են տեղակայվել թուրք խաղաղապահներ։ Սա Թուրքիային նոր հնարավորություն է տալիս` իր զինվորներին տեղակայելու ևս մեկ կարևոր երկրում։ Եթե Թուրքիան գնա Ուկրաինա, նրա զինվորները արդեն կլինեն 15 տարբեր երկրներում։

Թուրքիան շատ տարիներ է փորձում իր ազդեցությունը տարածել տարբեր կողմերով։ Սկզբում ակտիվացավ Սիրիայում ու Իրաքում, հետո ուժեղացավ Կովկասում՝ Ադրբեջանի հետ համագործակցելով։ Հետո սկսեց ներգրավվել Աֆրիկայի մի շարք երկրներում՝ օգնելով բանակներին, վարժանքներ անելով և իր համար նոր կապեր ստեղծելով։

Ուկրաինա մտնելը արդեն նոր փուլ է։ Սա նշանակում է, որ Թուրքիան փորձում է տեղավորվել Եվրոպայի անվտանգության ու մեծ քաղաքականության կենտրոնում։ Սա միայն զինվոր տեղակայելը չէ․ սա ցույց է տալիս, որ Թուրքիան ուզում է ավելի շատ խոսք ունենալ միջազգային հարցերում, նոր հարաբերություններ կառուցել և իր դիրքը ամրացնել։

Այս ամենից պարզ է դառնում, որ Թուրքիան իր ուժը այլևս չի սահմանափակում միայն մեր տարածաշրջանում։ Այն կամաց-կամաց փորձում է դառնալ ավելի մեծ խաղացող՝ մրցելով և համագործակցելով և՛ Ռուսաստանի, և՛ ՆԱՏՕ-ի երկրների հետ։

Ուկրաինայում թուրքական հնարավոր խաղաղապահ առաքելությունը, իրականում, Թուրքիային տալիս է ոչ թե «խաղաղություն հաստատողի» դեր, այլ նոր հնարավորություն՝ իր ազդեցությունը տարածելու տարբեր աշխարհագրական ուղղություններով։