ԱշխարհՀայաստանՊատահար

Երեք հայ դատապարտվել են ցմահ ազատազրկման Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով

Դոնի Ռոստովի Հարավային օկրուգի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել երեք հայ քաղաքացիների՝ Արտյոմ և Գրիգոր Ազատյաններին, ինչպես նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերջանյանին, որոնք մեղադրվում են Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության մեջ:

Ընդհանուր առմամբ, մեղավոր են ճանաչվել ութ անձինք, այդ թվում՝ Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերժանյանը: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ, իսկ Ռոման Սոլոմկոնին և Արթուր Թերջանյանին առաջադրվել է նաև պայթուցիկ սարքերի մաքսանենգության մեղադրանք։ Հարկ է նշել, որ Արթուր Թերջանյանը ներառված է ծայրահեղական գործունեությանը կամ ահաբեկչությանը առնչություն ունեցող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների ռեեստրում։

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին. բեռնատարի պայթյունի հետևանքով հինգ մարդ զոհվել է: Պայթուցիկ սարքը, որը հետագայում բերվել է կամրջի վրա, պատրաստվել է Ուկրաինայում և տեղափոխվել է բարդ երթուղով՝ միջանցքով Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների միջոցով Փոթիի նավահանգիստից Ռուսաստան:

Ահաբեկչության կազմակերպման մեջ, ըստ քրեական գործի նյութերի, ներգրավված են նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության որոշ պաշտոնատար անձինք: