Արմավիրի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել․ նրան կասկածում են լիազորությունների չարաշահման և անարդար դատավճիռ կայացնելու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քննչական գործողությունները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վերաբերյալ: Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։
Քննչական տվյալներով՝ դատավորը 2022 թվականին վարույթ է ընդունել իր իսկ բարեկամի ներկայացրած քաղաքացիական հայցը, այն դեպքում, երբ կային դիմումը վերադարձնելու հիմքեր։ Դատական նիստի ընթացքում նա չի հայտնել այդ ազգակցական կապի մասին, կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ ամբողջությամբ բավարարելով ներկայացված դիմումը կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ ամբողջությամբ բավարարելով ներկայացված դիմումը , և նրանք խարդախությամբ հափշտակել են` շուրջ 38,2 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք և այնուհետև օրինականացնել հանցավոր եկամուտը։
Գլխավոր դատախազը միջնորդել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու համար, ինչն էլ բավարարվել է։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ կիրառվել են երկու խափանման միջոց՝ հայրենիքից բացակայելու արգելք և 5 միլիոն դրամ գրավ։
Ծանուցում․ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
