ՀայաստանՍոցիալական

Բողոքի ակցիա ԵՄ պատվիրակության շենքի առաջ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի։ Ակցիան կազմակերպել են նրանց կողմնակիցները։

Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, նամակ է փոխանցել ԵՄ դեսպանատուն՝ նշելով, որ քիչ հավանական է, որ նրանց կողմից արձագանք կլինի։

Նշենք, որ Լուսինե Առաքելյանը հրապարակավ դիմել էր ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով լռության համար և նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։

Նամակում ներկայացված է, թե ինչ գործողություններ են իրականացվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են նրանց տներ և ձերբակալել են նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում իրականացվել են խուզարկություններ, և առգրավվել է ամբողջ տեխնիկան։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածով և ավելի ուշ կալանավորվել են։