ԻրավականՀայաստան

Միքայել Սրբազանի վիրահատության հարցը քննարկման փուլում է

Միքայել Աջապահյանի պաշտպանների թիմը հայտնել է, որ Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել վերջինիս համար անհրաժեշտ վիրահատական միջամտությունը։

Հոկտեմբերի 7-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնի եզրակացությամբ Միքայել Սրբազանի՝ իր հաշվին վիրահատվելու հարցը ներկայացվել էր Քրեակատարողական ծառայություն։ Պաշտպանը հոկտեմբերի 29-ին դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, սակայն պատասխան ստացվել էր միայն նոյեմբերի 28-ին, ըստ որի՝ Սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից։

Ըստ պաշտպանական թիմի՝ նոր դիմումում ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական կենտրոնի տեղեկանքները, հետազոտությունների արդյունքները։ Քրեակատարողական բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել է, որ դիմումն ու փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն ստորաբաժանում, ինչպես նաև առաջարկվել է կազմակերպել Միքայել Սրբազանի վիրաբուժական միջամտությունը։

Մարինա Գրիգորյան