ԱշխարհՀայաստան

Վտանգավոր համարվող NAN կաթնախառնուրդը Հայաստան չի ներմուծվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ եվրոպական երկրներում հետկանչված «NAN» մանկական կաթնախառնուրդի վտանգավոր խմբաքանակները Հայաստանի շուկայում չեն եղել։

Ինչպես հայտնել էինք ` վերջին օրերին եվրոպական մի շարք երկրներում «Նեսթլե» ընկերությունը կամավոր հետ է կանչում «NAN» ապրանքանիշի որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ Bacillus cereus բակտերիայի կասկածի պատճառով։

Այս տեղեկությունից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Հայաստանի խմբաքանակում։ Ստուգումների արդյունքներով պարզվել է, որ այն խմբաքանակը, որը հնարավոր է վարակված լիներ ` «NAN 1 OPTIPRO» տեսակը Հայաստան չի ներմուծվել և այստեղ չի վաճառվել։

ՍԱՏՄ-ից հայտնում են նաև, որ «Նեսթլե» ընկերությունն ինքն է հաստատել՝ նշված խմբաքանակները չեն մատակարարվել Հայաստան :

Տեսչական մարմինը վստահեցնում է, որ Հայաստանում պաշտոնապես վաճառվող «NAN» մանկական կաթնախառնուրդները անվտանգ են, համապատասխանում են օրենքի պահանջներին և չեն վտանգում երեխաների առողջությունը։