ԱշխարհՀայաստանՊատահար

Վերին Լարսում բեռնատարների մեծ կուտակում է՝ ավելի քան 2500 մեքենա սպասում է իր հերթին

Վրաստանի հետ Ռուսաստանի միակ գործող սահմանային անցակետում՝ Վերին Լարսում, կրկին լուրջ խցանում է առաջացել․ այնտեղ կուտակվել է մոտ 2500 ծանր բեռնատար։

Հյուսիսային Օսիայի իշխանությունների տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետում այս պահին կանգնած է շուրջ 2500 բեռնատար մեքենա, որոնցից մոտ 2200-ը գրանցված են էլեկտրոնային հերթում։

Խցանման հիմնական պատճառը եղանակային վատ պայմաններն են։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան բեռնատարների երթևեկությունը սահմանափակվել էր, իսկ դեկտեմբերի 14-ին կրկին թույլատրվել է : Այս ընթացքում մեքենաները չեն կարողացել ժամանակին անցնել սահմանը, ինչի հետևանքով հերթերն աճել են։

Օրվա ընթացքում սահմանը սովորաբար հատում է մինչև 600 բեռնատար դեպի Հայաստան և մոտ 350 մեքենա՝ դեպի Վրաստան։ Թեև անցակետը տեխնիկապես կարող է սպասարկել ավելի շատ մեքենաներ:

Խնդիրը մեղմելու համար Հյուսիսային Օսիայի իշխանությունները նախատեսում են նոր կայանատեղիներ կառուցել բեռնատարների համար։