ԱշխարհԺամանց

Comedy Club-ը փակվում է

TNT հեռուստաալիքը հայտարարել է Comedy Club շոուի փակման մասին, որը եթերում է 2005 թվականից։ Վերջին էպիզոդը կցուցադրվի սեպտեմբերի 20-ին։ Սրա մասին հայտնում է Gazprom-Media Entertainment Television հոլդինգի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ TNT հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին ակնարկել էր հաղորդման փակման մասին, որը եթերում էր գրեթե 19 տարի։

Միաժամանակ նա հասկացրեց, որ նախագիծը ոչ թե մոռացության է մատնվելու, այլ, հնարավոր է, վերսկսվելու է։

Comedy Club-ը ռուսական կատակերգական շոու է՝ արտադրված Comedy Club Production-ի կողմից, որը հեռարձակվում է TNT ալիքով 2005 թվականի ապրիլի 23-ից։ Ժամանակին հաղորդման կատակերգուներ էին Գարիկ Խարլամովը, Գարիկ Կարապետյանը, Պավել Վոլյան, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Մարինա Կրավեցը, Անդրեյ Բեբուրիշվիլին և այլք։