Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ֆորումը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին
Քննարկմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ պետությունների համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, ֆինանսական կազմակերպությունների, ոլորտի առաջատար ձեռնարկությունների և բիզնես կառույցների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում կքննարկեն ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության, համայնքի խնդիրներին և ֆինանսական կազմակերպություններին վերաբերող հարցեր։