ԱրցախՔաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բնակչության տեղահանման տարելիցի առնչությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բնակչության տեղահանման տարելիցի առնչությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115,000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։