Ցտեսություն, Նադալ. Թենիսի աստղերից մեկը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
Համաշխարհային թենիսի լավագույններից մեկը՝ Ռաֆայել Նադալը, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։
Ապագա թենիսիստը 12 տարեկանում կանգնեց բարդ ընտրության առաջ՝ կա՛մ թենիս, կա՛մ ֆուտբոլ։ Այս ընտրությունը կերտեց նրա ապագան։
Մեծ Սաղավարտում նա 22 հաղթանակ տարավ՝ French Open-ի 14-ակի հաղթող, US Open-ի քառակի հաղթող, US Open-ի և Wimbeldon-ի կրկնակի հաղթող։ Բոլոր ժամանակների ամենաշատ գումար վաստակած թենիսիստներից մեկը (135 մլն դոլար) հրաժեշտ է տվել իր երկրպագուներին և ոչ միայն՝ շնորհակալ լինելով բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն այս ճանապարհին։
Ռաֆայել Նադալը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է կարիերան ավարտելու պատճառների մասին.
Mil gracias a todos
— Rafa Nadal (@RafaelNadal) October 10, 2024
Many thanks to all
Merci beaucoup à tous
Grazie mille à tutti
谢谢大家
شكرا لكم جميعا
תודה לכולכם
Obrigado a todos
Vielen Dank euch allen
Tack alla
Хвала свима
Gràcies a tots pic.twitter.com/7yPRs7QrOi
Իսպանացու վերջին հանդիպումը նոյեմբերին է։ Դևիսի գավաթի խաղարկության եզրափակչից հետո նա կավարտի մարզական կարիերան։