Նախորդ շաբաթում ՆԳՆ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 460 դեպք
Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է ընդհանուր 460 դեպք, որոնցից 162-ը՝ արտակարգ։
Դրանց թվում են հրդեհների՝ 96, ճանապարհատրանսպորտային պատահարների՝ 55, ինքնասպանության փորձերի՝ 9, թունավորման՝ 4, կեղծ ահազանգերի՝ 4, պայթյունների և որոնողափրկարարական դեպքերի՝ 3-ական, դեպքերը։
Եղանակային պայմանների և այլ հանգամանքների պատճառով տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք է արձանագրվել։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոցի։
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 87 մարդ, զոհվել՝ 7, իսկ փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի։
