ՀայաստանՍպորտ

Հայտնի են Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» մրցանակների քվեարկության արդյունքները։

17 ձայնով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 2025 թվականին 25-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում խփել է 5 գոլ, իսկ ակումբային մակարդակում առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Քվեարկությամբ երկրորդ տեղում է հայտնվել Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով 8 ձայն։

«Լավագույն մարզիչ» անվանակարգում 13 ձայնով հաղթող է ճանաչվել Ալաշկերտի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։ Երևանյան ակումբը ներկայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը Fastex Պրեմիեր լիգայում։

Քվեարկության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, իսկ Արարատ-Արմենիայի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։