ԱռողջությունՀայաստան

Կա՞ն արդյոք բացեր առողջապահության պարտադիր ապահովագրության օրենքում

Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել՝ CivilNet-ի կողմից հրապարակված «Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով» հոդվածի վերաբերյալ։

Ի հակադրություն պնդումներին, որ առողջապահական համակարգն ի զորու չէ միանգամից մեծ թվով բուժառուների սպասարկելու՝ նախարարությունը պարզաբանում է, որ «Արմեդ» համակարգը գործում է դեռ 2017 թվականից և պատրաստ է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի սպասարկմանը։ Քաղաքացիները կարող են տեսնել, որ արդեն իսկ ծանուցվել են էլեկտրոնային ինտեգրված համակարգի շրջանակներում, իսկ ժամանակակից գործիքների, արհեստական բանականության (AI) ներդրումն իր անհրաժեշտությունը ևս ունի։

Պնդմանը, թե համակարգի կառավարման, հաշվարկման, վերահսկման և թվային ապահովման հիմնական օղակը գոյություն չունի այն պահին, երբ քաղաքացիներից արդեն սկսել է գումարներ հավաքագրել, քանի որ օպերատորի մրցույթը հայտարարվել է միայն 2025-ի դեկտեմբերի 12-ին, այն դեպքում, երբ համակարգը գործարկվում է 2026-ի հունվարի 1-ին, նախարարությունից նշում են՝ համընդհանուր ապահովագրության ներդրման համար անհրաժեշտ իրավական բոլոր հիմքերը պատրաստ են, իսկ համակարգի օպերատորը թեստավորման ամբողջ գործընթացն իրականացրել է պատշաճ կերպով։

Մարինա Գրիգորյան