Եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվն ավելանում է
Վերջին օրերին սկիզբ առած նախաձեռնությանը միացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Տեր Խաչատուր քահանա Գևորգյանը, Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը և այլ քահանաներ։
Թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ուղերձում նշելով, որ քահանաների օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին կբարենորոգվի։ Վարչապետը կոչ է արել համայնքներին, մարզերին և քաղաքացիներին աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել բարենորոգման գործընթացին միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում ներկայացվել էր եկեղեցու բարենորոգման ծրագիրը։ Հայտարարության համաձայն՝ նախատեսվում է ձևավորել Համակարգող խորհուրդ։
