Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից
Որոշումն ընդունվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, որի հիմքում պաշտոնական լիազորությունների չարաշահումն է, պարտականությունների կատարման մեջ թերանալը, ինչպես նաև թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանքի և ճնշումների գործադրման վերաբերյալ արձանագրված հանգամանքները։
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել էին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը։
Նշենք նաև, որ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկն էլ եղել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Վարչապետն արձագանքել է՝ նշելով, որ Գարեգին Բ-ի «կայացրած որոշումները արժեք չունեն և առոչինչ են»։
