ՀայաստանՍպորտ

Հայաստանի գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը․ նրանց վիզա չի տրամադրվել

Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը,Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հայտարարության համաձայն՝ չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացվել են, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պահանջվող ժամկետներում մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները, ինչի հետևանքով Հայաստանի հավաքականը զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։

Ֆեդերացիայից նշել են, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությունը 2025-2026 թվականների մրցաշրջանի կարևորագույն մրցաշարերից մեկն է։

Հարկ է նշել, որ Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունվարի 13-18-ը՝ Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում