Ռամզան Կադիրովի որդին վթարի է ենթարկվել
Չեչնիայի ընդդիմադիր տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել ավտովթար, որում, նախնական տեղեկություններով, ներգրավված են եղել իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Աղբյուրների համաձայն՝ վթարը կապված է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդու՝ Ադամ Կադիրովի հետ։
Ըստ հրապարակված տվյալների՝ Կադիրովի ավտոշարասյունը մեծ արագությամբ է երթևեկել, երբ հանկարծ բախվել է պատնեշի։
Ադամ Կադիրովը և վթարի հետևանքով տուժած այլ անձինք Մոսկվա են տեղափոխվել Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռով։
Նշենք, որ վերոնշյալ տեղեկատվությունը տարածվում է ընդդիմադիր տելեգրամյան ալիքների միջոցով և պաշտոնապես այս պահին չի հաստատվել։
