ՀԷՑ-ի սեփականատերերը հայցադիմում են ներկայացրել էկոնոմիկայի նախարարի դեմ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերը դատական հայց են ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դեմ՝ պահանջելով հերքել իրենց հասցեին հրապարակված զրպարտիչ հայտարարությունները և պահանջել 6 միլիոն դրամ փոխհատուցում։ Այս մասին իմանում ենք «Դատալեքս» համակարգից։
Դիմումը մուտքագրվել է հունվարի 15-ին՝ Երևանի քաղաքացիական դատարան և մակագրվել է դատավոր Սամվել Բաբայանին։ Հայցվորը պնդում է, որ նախարարի հայտարարությունները, ըստ որոնց ընկերությունը «կողոպտում է հայ ժողովրդին», իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսին Ազգային ժողովը ընդունել է ՀԷՑ-ի պետականացման մասին օրենքների փաթեթը։ Հուլիսի 18-ին ընկերության ժամանակավոր ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։ ՀԷՑ-ը 2016 թվականից պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին։
