ԻրավականՀայաստան

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Սամսոնյանը զանգել է բանտից և տեղեկացրել, որ բուժզննությամբ պարզվել է՝ նրա սրտի զարկերի թիվը նորմայից բարձր է, ինչի հետևանքով շտապ օգնություն է կանչվել։ Անձնակազմը որոշում է կայացրել Սամսոնյանին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։

Նա և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։

Դատարանը հունվարի 9-ին կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգել էր։

Մարինա Գրիգորյան