Նոր ավտոճանապարհներ՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան միավորող
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ 2026 թվականին նախատեսում է ամբողջությամբ ավարտել Միջին միջանցքի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական նախագծերը։
Դրանք կապելու են Ադրբեջանը և Հայաստանը Թուրքիայի հետ։
Միջանցքը ձգվում է Չինաստանից՝ անցնելով Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով դեպի Եվրոպա։
Նախատեսվում է նաև ավարտել մի շարք ճանապարհահատվածների շինարարությունը։ Մասնավորապես, Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո ճանապարհները, որոնք կապվում են Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին։ Բացի այդ՝ կկառուցվի Բաթումի-Սարպի ավտոճանապարհը, որը կապում է Վրաստանը Թուրքիային։
Վրաստանը պաշտոնապես միացել է Միջին միջանցքին 2022 թվականին, իսկ երկրի ներգրավման նախաձեռնողը եղել է Թուրքիան։
