509 տնտեսվարող տուգանվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտման համար
ՊԵԿ հաղորդմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի ընթացքում միջոցառումների արդյունքներով արձանագրվել են խախտումների մի շարք դեպքեր։
509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների դեպքեր. ընդհանուր տուգանքի չափը կազմել է 197 մլն դրամ։ Այս խախտումներից 19 հարկ վճարողի մոտ տուգանքը կազմել է 1 մլն դրամ և ավելի՝ ընդհանուր 61.2 մլն դրամի չափով։
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 72 հարկ վճարողի մոտ. տուգանքի ընդհանուր չափը կազմել է 74 մլն դրամ։ Երեք և ավելի աշխատողների չձևակերպման դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 56.750 մլն դրամով։
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտումներ ևս արձանագրվել են՝ 29 հարկ վճարողի մոտ. տուգանքի ընդհանուր չափը կազմել է 11.6 մլն դրամ։
