ՀայաստանՏնտեսություն

Պետական պարտատոմսերի տոկոսադրույքները շարունակում են նվազել

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված պարտքի սպասարկման ծախսերը կլինեն պլանավորվածից ցածր։

Նախարարը նշեց, որ նման զարգացումը պայմանավորված է շուկաների դրական միտումներով՝ ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ Հայաստանում։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է պետական պարտատոմսերի տոկոսադրույքների էական նվազում։

Եթե 2024 թվականին 10 տարի մարման ժամկետով գանձապետական պարտատոմսերը թողարկվում էին շուրջ 9.6% տոկոսադրույքով, ապա 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդում նույն պարտատոմսերի տոկոսադրույքը կազմել է 8.09%։

Բացի այդ՝ օտարերկրյա ներդրողները ևս ակտիվ մասնակցում են տեղական աճուրդներին՝ դրանով նպաստելով տոկոսադրույքների նվազմանը։

Մարինա Գրիգորյան