ՊՆ պաշտոնյա է ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի և ևս 3 անձի նկատմամբ։ Այս մասին Amnews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Պաշտոնյան մեղադրվում է այն բանի մեջ, որ վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերի կաշառք է ստացել։
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարանը բավարարել է, և պաշտոնյան կալանավորվել է։
