ՀայաստանՏնտեսություն

Ադրբեջանական բենզինը համապատասխանել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին

Հայաստանյան բենզալցակայաններում վաճառված ադրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջությամբ համապատասխանել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

Նրա խոսքով՝ իրականացված ստուգումների ընթացքում բենզինի որակական ցուցանիշների մասով որևէ խախտում չի արձանագրվել։

Բենզալցակայաններում իրականացվող ստուգումների ընթացքում, Կոտոլյանի խոսքով, ստուգող մարմինները տեղեկացված չեն լինում, թե տվյալ լցակայանում վաճառվող բենզինը որ երկրից է ներմուծվել։

Նա ընդգծել է, որ տեսչական մարմինը ապահովում է միայն տեխնիկական և որակական պահանջների պահպանումը, և վերահսկողությունը իրականացվում է անկախ բենզինի ծագման երկրից։

Մարինա Գրիգորյան