ԱշխարհԻրավականՀայաստան

Գերմանիան Հայաստանին է հանձնել «Call center»-ի գործով հետախուզվողին

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը։

Հետախուզվող Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին։

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի անվտանգ տեղափոխումը Երևան։

Հայաստանի դատախազությունը ընդգծել է, որ այս քայլը կարևոր է հանցավոր կազմակերպությունների դեմ պայքարի արդյունավետությունն ավելացնելու և իրավական գործընթացները հետևողականորեն շարունակելու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել էին Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող 37-ամյա օտարերկրյա քաղաքացուն: Հայտնաբերման մասին տեղեկացվել էր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային գրասենյակին և դատախազությանը։

Մարինա Գրիգորյան