ՀայաստանՍոցիալական

Հոսանքազրկումներ Երևանում, Արարատում, Կոտայքում և Տավուշում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին, պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը Երևանում և մի շարք մարզերում։

Երևանում հոսանքի անջատումներ կլինեն Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների տարբեր հասցեներում։ Մասնավորապես՝

1․ Արաբկիր վարչական շրջան (11:00-17:00)

Մամիկոնյանց փողոց 36/2 շենք, Զեյթուն 5 փողոց 4-40Ա առանձնատներ, Դրոյի 4 նրբանցքի առանձնատներ, Լեփսիուսի 5 փողոց 8/4 շենք,

2. Աջափնյակ վարչական շրջան (10:00-16:00)

Ջանիբեկյան, Բաշինջաղյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի, Սիլիկյան թաղամաս 7, 8, 10 փողոցներ մասնակի,

3. Էրեբունի վարչական շրջան (11:00-17:00)

Դավիթ Բեկ փողոցի 110 հասցեի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի նաև Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում՝ տարբեր ժամային հատվածներում։ Մասնավորապես՝

1․ Արարատի մարզ

11։00-14:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Նոյակերտ գյուղ, Եղեգնավան գյուղ մասնակի,

12։00-13։00 Դիտակ և Ջրաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:30-15։30 Նորաշեն գյուղ մասնակի,

2․ Կոտայքի մարզի

11։00-16։00 Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր մասնակի, Առինջ գյուղ՝ Պարույր Սևակ և Խաչատուր Աբովյան թաղամասեր մասնակի,

11։00-17։00 Զովունի գյուղ 37, 38 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

3․ Տավուշի մարզի

13։00-14։00 Իջևան քաղաք՝ Օհանյան, Թուխիկյան, Բլբուլյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի։