Գյումրիում հետախուզվող է ձերբակալվել
Ոստիկանության փոխանցմամբ՝ Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 29-ին Գյումրու Խմելնիցկու փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են 44-ամյա տղամարդու։
Վերջինս հունվարի 21-ից հետախուզման մեջ էր։
Նշվում է, որ տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու նպատակով։
Ձերբակալվելուց հետո նա տեղափոխվել է համապատասխան քրեակատարողական հիմնարկ, որտեղ կշարունակի պատիժը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Համայնքային ոստիկանների կողմից վերջին ամիսներին պարբերաբար բացահայտվում են թմրանյութերի ապօրինի շրջանառման, տարածման և օգտագործման դեպքեր։
