ՀայաստանՍնունդ

8 տոննա մսի առգրավում. խախտումներ հացի, կաթնամթերքի և մսի ոլորտում

2025 թվականին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել սննդամթերքի արտադրության և շրջանառության ոլորտում։

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշել է, որ տարվա ընթացքում արձանագրվել է 1819 խախտում՝ 7569 ստուգումներից, որոնց մեծ մասը վերաբերում է ժամկետնանց սննդամթերքի իրացմանը, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներին և անձնակազմի բժշկական զննության բացակայությանը։

Ստուգումների շրջանակում խախտումների բարձր ցուցանիշ է գրանցվել հացի՝ 257 խախտում՝ 413 ստուգման արդյունքում, և կաթնամթերքի՝ 80 խախտում՝ 219 ստուգման արդյունքում, արտադրության ոլորտներում։ 2025-ին նախատեսված 1010 պլանային ստուգումներից կատարվել է 697-ը, քանի որ 113 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը։

Միսը նույնպես խիստ վերահսկողության տակ է պահվել։

ՍԱՏՄ տվյալներով՝ շուկայից առգրավվել և ոչնչացվել է շուրջ 8 տոննա միս, որը չուներ սպանդանոցային ծագման փաստաթղթեր կամ խախտել է անվտանգության նորմերը։ Չնայած գործող սպանդանոցների քանակը նվազել է 139-ից մինչև 128, սպանդանոցային մորթի ծավալները նախորդ տարիների համեմատ աճել են և կազմել 31 հազար տոննա։ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ որոշ տնտեսավարողներ հրաժարվում են իրականացնել սանիտարական սպանդ և վաճառքի են հանում հիվանդ կենդանինե

Մարինա Գրիգորյան